National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
23.06.2022
Ընտրական համակարգը լավարկելուն է միտված օրենսդրական նախաձեռնությունը. Վահագն Հովակիմյան
1 / 9

Օրենսդրական փաթեթը միտված է լուծելու Ընտրական օրենսգրքում իրականացված բարեփոխումներից հետո ի հայտ եկած խնդիրները: Այս մասին ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը հունիսի 23-ին հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ: Քննարկվել է ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Ներկայացնելով օրենսդրական նախաձեռնության հիմնական դրույթները` Վահագն Հովակիմյանը նշել է, որ համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ մեկ ընդհանուր քվեաթերթիկով կազմակերպվող ընտրությունների ժամանակ անվավեր քվեաթերթիկների թիվն անհամեմատ ավելի մեծ է, քան տարբեր քվեաթերթիկներով (Ազգային ժողովի ընտրությունների մոդելով) կազմակերպվող ընտրությունների դեպքում: Ուստի եւ, առաջարկվել է ՏԻՄ համամասնական ընտրակարգի դեպքում ներդնել տարբեր քվեաթերթիկներով կազմակերպվող մոդելը: Առաջարկվել է նաեւ ՏԻՄ համամասնական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերից ապահովել ուղիղ հեռարձակում:

Զեկուցողի խոսքով` համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների ժամանակ կուսակցությունների նախընտրական հիմնադրամները մասնավոր բանկերում ձեւավորելու փորձը ցույց է տվել, որ բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել նախընտրական հիմնադրամների կառավարման, ֆինանսական վերահսկողության, թափանցիկության ապահովման, ինչպես նաեւ օրենսդրության միատեսակ կիրառումն ապահովելու տեսանկյունից: Նախաձեռնությամբ առաջարկվում է նախընտրական հիմնադրամները բացել Կենտրոնական բանկում, ինչն էապես կդյուրացնի կուսակցությունների նախընտրական ֆինանսավորման կառավարման եւ կազմակերպման գործընթացները:

Ավագանիների առաջին նիստերի ընթացքում ծագող խնդիրները լուծելու համար առաջարկվել է կիրառել «ԱԺ առաջին նստաշրջանի ինստիտուտը». առաջին նստաշրջանում նիստի վարման իրավունքը կտրվի առավել քվե ստացած քաղաքական ուժին:

Ըստ Վահագն Հովակիմյանի` հրաժարվել են ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների համար նախատեսված շրջիկ արկղով քվեարկելու ինստիտուտից, ինչը պարունակում է չարաշահման մի շարք ռիսկեր: Այն կկիրառվի բացառապես քվեարկության օրը ձերբակալման վայրում գտնվող անձանց համար:

Նախաձեռնության մեկ այլ դրույթով էլ առաջարկվում է օրենսգրքի 42-րդ հոդվածը համապատասխանեցնել Սահմանադրության 195-րդ հոդվածին, այն է` չսահմանել լրացուցիչ պահանջներ ԿԸՀ անդամի թեկնածուի համար:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, կարեւորելով հանրային քննարկումը կարծիքների հավաքագրման տեսանկյունից, ներկայացրել է գործադիրի դիտարկումները: Նա անդրադարձել է Կառավարության կողմից ընտրված մասնագիտացված կազմակերպության ընտրության կարգի սահմանման անհրաժեշտությանը` հետագայում չարաշահումներից եւ շահարկումներից զերծ մնալու համար: Նա խնդրահարույց է համարել ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումն ու միաժամանակյա համացանցային հեռարձակումը` նշելով, որ բոլոր տեղամասերն ապահովված չեն համապատասխան տեխնիկայով եւ հնարավորություններով:

Անդրադառնալով գործադիրի դիտարկումներին` Վահագն Հովակիմյանը ներկայացրել է որոշ պարզաբանումներ տարբեր քվեաթերթիկների ինստիտուտի ներդրման, ընտրական տեղամասերի կահավորման, համատեղ դիտորդության հարցերի վերաբերյալ:

Պատասխանելով խորհրդարանական լսումներին մասնակցող քաղհասարակության ներկայացուցիչների հարցերին` Երանուհի Թումանյանցը տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը խնդիրների գույքագրումն իրականացրել է թեմատիկ սկզբունքով` հիմք ընդունելով դիտորդական առաքելությունների ներկայացրած բոլոր կարծիքները, որոնք եղել են 2018 եւ 2021 թվականներին, այդ թվում` հավաքագրելով նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված կարծիքները: Գույքագրված խնդիրների տեխնիկական հավաքագրումը ներկայացվել է Կառավարությանը: 2021-26 թթ. Կառավարության ծրագրով նախատեսվում է գույքագրված խնդիրների հիման վրա ունենալ մշակված նախագիծը, իսկ միջազգային գործընկերների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` գործընթացը կազմակերպելու համար:

Հավելելով` Վահագն Հովակիմյանը նշել է, որ ընտրական համակարգը լավարկելուն է միտված օրենսդրական նախաձեռնությունը, որպեսզի ընտրական համակարգն ի զորու լինի ապահովելու ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ: Բանախոսն ընդգծել է ինստիտուցիոնալ փոփոխությունների դեպքում միջազգային փորձագետների կարծիքների կարեւորությունը: Նա պարզաբանել է նաեւ համայնքի ղեկավարի ընտրության կարգին, շրջիկ արկղով քվեարկելու ինստիտուտից հրաժարվելուն, նախընտրական քարոզչությանը եւ դրան նախորդող գործընթացներին, ԿԸՀ անդամին ներկայացվող կրթական պահանջին վերաբերող հարցերը:

Առաջիկայում տեղի են ունենալու ԿԸՀ ընտրություններ եւ արդյո՞ք հավակնում եք դառնալ ԿԸՀ նախագահ` հարցին ի պատասխան Վահագն Հովակիմյանը նշել է, որ ԿԸՀ նախագահի եւ անդամի թեկնածուներին առաջարկում է խմբակցությունը: Այս պահին խմբակցությունը չունի որեւէ որոշում կամ առաջարկություն:

Ելույթներում մասնակիցները գնահատել են օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների կազմակերպումը, կարեւորել հետադարձ կապի պահպանումը թե' արտախորհրդարանական քաղաքական ուժերի, թե' քաղաքացիական հասարակության հետ` որակյալ օրենսդրություն ունենալու համար:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ խորհրդարանական լսումները լավ հարթակ է` ներկայացված մոտեցումները բարձրաձայնելու եւ դրանց վերաբերյալ լուծումներ գտնելու համար: Նա նշել է, որ բոլորի նպատակն է ունենալ կատարյալ իրավանորմեր` լրացնելով եւ ամբողջացնելով ընտրական իրավահարաբերությունների տիրույթը:

«Մեր օրենսդրությունը պետք է բարելավենք, որպեսզի օրինապահ քաղաքական ուժերը հնարավորություն ունենան զարգանալու»,- եզրափակիչ ելույթում նշել է Վահագն Հովակիմյանը:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am